ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

165 աշակերտի համար Գոշ գյուղում երկու դպրոց են պահում

165 աշակերտի համար Գոշ գյուղում երկու դպրոց են պահում
25.07.2024 | 10:56

Դիլիջան քաղաքից 22 կմ հեռավորությամբ գտնվող, 1115 բնակիչ ունեցող Գոշ գյուղում գործում է 2 դպրոց՝ միջնակարգ և հիմնական։ Ըստ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալների՝ Գոշի հիմնական դպրոցն ունի 40 աշակերտ և 23 աշխատող, իսկ Գոշի միջնակարգ դպրոցը՝ 125 աշակերտ և 37 աշխատող: Նախկինում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել էր, որ այդ երկու դպրոցները միավորվելու են։ Պատասխանելով հարցմանս՝ մարզպետը հայտնել է, որ Գոշի հիմնական և միջնակարգ դպրոցները չեն միավորվելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 7167

Մեկնաբանություններ